Արդյոք անհրաժե՞շտ է ազատման հրաման տալ

Լիանա․

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. քաղիրավական պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է ազատման հրաման տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, քաղիրավական պայմանագրի մյուս կողմը ձեր աշխատողը չէ:

karine

Քաղիրավական պայմանագրի դեպքում ընդունման և ազատման հրաման չեն տալիս։

Արմինե

Հրամանագրքում քաղիրավականի դեպքում հրամաններ չեն տալիս, իսկ հարկայինով անպայման պետք է ազատել:

Մարիաննա

Բարև Ձեզ, Լիանա: Ոչ, հրաման չի տրվում, կազմվում է հանձնման-ընդունման ակտ:

Էմիլի

Քաղիրավական հիմունքով ընդունվող աշխատողին հրաման չի տրվում, քանի որ նա ձեզ ծառայություն է մատուցում, կնքվում է պայմանագիր, որտեղ նշվում է ժամկետը, թե երբվանից երբ է աշխատելու և ինչ ծառայություն է մատուցելու: Ինչպես նաև կազմվում է ընդունման հանձնման ակտ, որտեղ նշվում են տվյալները ու աշխատավարձի գումարի չափը, և երկու կողմերը ստորագրում են: