Արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին

Անի.

Այսպիսի մի հարց. տեղյակ եմ, որ գործուղվողին օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, բայց ինչպե՞ս է որոշվում՝ ի՞նչ չափով 3 000-12 000 սահմանից /արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին/, և խնդրում եմ բացատրեք մասնավորի և պետականի դեպքում գործուղման ծախսերի մասով ի՞նչ տարբերություն կա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետականի դեպքում հստակ է, որ սահմանված չափերից ավելի չի վճարվում, իսկ մասնավորի դեպքում, եթե շահութահարկի դաշտում է, գործուղման ծախսերի ավելիի մասով որպես նվազեցում չի կատարվի, այլ կմնա կազմակերպության վրա՝ հարկման բազան չի նվազեցվի:

Nerses

Հիմնական փոխհատուցման ենթակա ծախսերն են օրապահիկը, գիշերավարձը և ճանապարհածախսը: Գործուղման հետ անմիջականորեն կապ ունեցող այլ ծախսերը ենթակա են փոխհատուցման, եթե այդ մասին նախօրոք նշվում է գործուղման հրամանում: ՀՀ և ԼՂՀ տարածքում օրապահիկի ծախսի նվազագույն չափը 1 օրվա համար սահմանվում է 3 000 դրամ, իսկ շահութահարկի հաշվարկման նպատակով ՀՀ տարածքում /այդ թվում՝ ԼՂՀ/ գործուղման դեպքում կարող է նվազեցվել առավելագույնը 12 000 դրամը, իսկ ՀՀ տարածքից դուրս 30 000 դրամը չգերազանցող չափով /եթե այլ չափ սահմանված չէ 2335-Ն որոշման մեջ: