Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդը աշխատանքի է ընդունվել 2021թվականի հունվարի 08-ին և նա աշխատանքից ազատվում է 2022թվականի փետրվարի 11-ից: Նրան տրվել է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ` 08.01.2021-08.01.22թթ. համար և միաժամանակ տվյալ ժամանակահատվածի համար նրան տրվել է մեկ ամիս իր հաշվին չվճարվող արձակուրդ: Խնդրում եմ ասեք` նրան տրվու՞մ է վերջնահաշվարկ աշխատանքից ազատվելիս 08.01.2022-11.02.2022թթ. համար:
Այո տրվում է, նա այդ ժամանակահատվածի համար (1 ամիս) կուտակել է 1.67 օր արձակուրդ, հաշվեք միջին օրականը և բազմապատկեք 1.67֊ով+ իրեն հասանելիք աշխատավարձը
Բայց նրա աշխատավարձից չի պահվում ամենամյա արձակուրդից ստացված ավել գումարը?Նպատակային արձակուրդի մասով նկատի ունեմ:
Նպատակային արձակուրդը չի մտնում վարձատրման մեջ իսկ ինքը այդ օրերի համար օգտագործել է վճարված ամենամյա արձակուրդ,որի համար պիտի պահումներ անվի
Ոչ՝ ոչինչ չունեք վճարելու: Իր հաշվին վերձրաց չվճարվող արձակուրդը վերջնահաշվարկի օրերի մեջ չի մտնում, այսինքն, դուք տվել եք 12 ամսվա համար 20 օրվա արձակուրդ, իսկ մեկ ամիս եղել է չվճարվող արձակուրդի մեջ:
Այսինքն վերջնահաշվարկ չի տրվում?
Չի կարող տրվել 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ և միաժամանակ տվյալ ժամանակահատվածի համար նրան տրվել է մեկ ամիս իր հաշվին չվճարվող արձակուրդ:Դրանք իրար հաջորդող ժամկետներով պետք է լինեն, իսկ վերջնահաշվարկ կատարվում է,անկախ նրանից վճարելիք գումարի հարց առաջանում է թե ոչ:
Հաջորդող ժամկետներով է գնացել:Օգոստոս ամսում ամենամյա արձակուրդ իսկ դեկտեմբեր ամսում մեկ ամիս իր հաշվին չվճարվող արձակուրդ:Աշխատանքից ազատվելիս վերջնահաշվարկ ստանում է թե աշխատավարձից պահում է անվում:
Քանի որ այդ ժամանակահատվածի համար գնացել է վճարովի արձակուրդ,իսկ նպատակայինը մտնում է այդ ժամկետի մեջ դրա համար էլ է գումար ստացել,պիտի մեկ ամսվա ստացված վճարը արձակուրդայինի հետ պահվի աշխատավրձից?
Հրամանում տամ ձևակերպում կատարել վերջնահաշվարկ տվյալ ժամանակահատվածի համար թե կատարել պահում ավել ստացված վճարովի արձակուրդի համար,որի համար նպատակայինի մեկ ամսվա համար ստացել է 1,67 օր ամսվա կտրվածքով?
Հրամանում տալիս եք ձևակերպում կատարել վերջնահաշվարկ, կարծում եմ ավել գումար չի ստացել,մեկ է այդ ժամկետի հաշվով իրեն հասնում էր, իսկ հաշվարկներով պարզ կդառնա բացի փետրվարի օրերի հասանելիք գումարից բացի կա վճարելիք թե ոչ: 1,67 օրվա հասանելիքը կա, քանի որ չվճարվող արձակուրդը դա ևս ստաժ է,հարցը ձեր հաշվարկների ճշտումն է::
Այսինքն ինքը չվճարվողի ժամկետում ինչ որ գումար էլ է ստացել, որպես ինչ է ստացել,միգուցե պահման ենթակա է կամ ոչ:
Չվճարվող արձակուրդ դեկտեմբեր ամսում գումար չի ստացել:Բայց 08.01.2021-08.01.2022թթ. համար գնացել է վճարովի արձակուրդ:Դեկտեմբեր ամսվա չվճարվող արձակուրդի դիմաց տարվա կտրվածքով ստացվում է ինքը ամենամյա արձակուրդի գումար մեկ ամսվա համար 1,67 կտրվածքվ:Աշխատանքից ազատվելիս չպիտի պահումը անենք?
Ոչ, դա 08,01,22-08,01,23 ժամանակահատվածի հաշվով է այդ 1,67 օրը:
Չէ որ չվճարվող արձակուրդըչի մտնում վճարման մեջ,իսկ ինքը այդ ամսվա համար ստացել է դեկտեմբեր ամսվա համար 1,67 կտրվածքվ գումար և աշխատանքից ազատվելիս պետք է այդ 1,67 կտրվածքով ստացված գումարը ետ պահանջվի:
Որ ժամանակ ուզում է լինել չպիտի հետ պահել գումարը?
Ամենամյա արձակուրդ գումար տալիս են աշխատած օրերի համար 12ամիս-20 օր,իսկ ինքը աշխատել 11 ամիս մեկ ամիս չի աշխատել բաըց ստացել է 12 ամսվա գումար;Պիտի պահում կատարվի մեկ ամսվա չաշխատացի համար?
Ոչ մի պահում, դուք օգոստոսին 20 օր չպիտի արձակուրդ տայիք,միայն 12 օր,այսինքն ձեր մոտ ղեկավարությունը կամ համաձայն է եղել կամ սխալ եք արել, իսկ չվճարվողի ժամկետը դա ստաժ է,անգամ եթե չգնար 20 օր գնար 10 օր, հիմա պետք է 10+1,67 օրվա հաշվով վերջնահաշվարկ կատարեիք:
Լավ, շատ շնորհակալ եմ:
Չվճարվող արձակուրդի ընթացքում արձակուրդ չի կուտակվում, և 08.01.22թ. դրությամբ աշխատակիցը կուտակել է 18,33 օր արձակուրդ, բայց նա ևս մեկ ամիս աշխատել է մինչ ազատվելը, հետևաբար ստացվում է 20 օր։ Նա օգտագործել է իր հասանելիք ամենամյա արձակուրդը, վերջնահաշվարկ չեք կատարելու, բայց գումարի հետպահում նույնպես չպետք է արվի։