Արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար պետք է վճարել հավելում

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ. բենզալցակայանը աշխատում է շուրջօրյա, աշխատակիցները աշխատում են հերթափոխով, շաբաթական 40 ժամ և ֆիքսված 90 000 դրամ աշխատավարձով: Սակայն նրանք աշխատում են նաև տոնական օրերին և հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի), քանի որ բենզալցակայանը միշտ գործում է: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրանց աշխատավարձը, արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար հավելավճարներ պետք է տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, իսկ հանգստյան օրերի համար սովորական վարձատրություն։

Տիգրան

1. Այո, տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար հավելումներ պետք է տալ: Հավելումը հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար: Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
3. Արմինե, այս տարվանից Դուք չեք կարող ֆիքսված 90 000 դրամ աշխատավարձ հայտարարագրել, այն պետք է կազմի ոչ պակաս 92 618 դրամ: Քանի որ բենզալցակայանը չի կարող աշխատել միկրոբիզնեսի դաշտում, այն պետք է գործի գոնե շրջ. հարկի դաշտում: Եթե սա հաշվի չեք առել, նկատի ունեցեք:

Ամիկում

Գրաֆիկով եթե շաբաթ, կիրակի է աշխատում, դա իր հանգստյան օրը չի, հավելում չի վճարվում։ Իսկ տոն և հիշատակի օրերի համար վճարվում է հավելում 100 %։

Ամիկում

Ուշադիր եղեք՝ ժամը 22-ից մինչև 6-ի համար էլ 30 % որպես գիշերավարձ հավելում պետք է վճարվի։