Արդյո՞ք վնասի փոխհատուցումը ԱԱՀ-ով հարկվող գործարք է

Նոնա․

Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունը իրականացնում է բեռնափոխադրման կազմակերպման ծառայություններ, գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ծառայություն մատուցելիս հաճախորդի մեղքով առաջացել են որոշակի ծախսեր, որի համար բացի հիմնական ծառայության մատուցումից, որը ԱԱՀ-ով հարկվող է, հարկային հաշվի մեջ առանձին տողով նշվում է վնասի փոխհատուցում: Արդյո՞ք այն համարվում է ԱԱՀ-ի հարկման օբյեկտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո, քանի որ այն եկամուտ է, հ.109, իսկ եթե իրականացնում եք միջազգային տրանսպորտային ծառայություններ, ապա դրանք ԱԱՀ-ի 0-ական են հարկվում,

Նոնա

Կարո՞ղ եք ասել 109 հոդվածի ո՞ր կետը:

Tigran

4. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝
8) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող այլ եկամուտները.

Նոնա

Հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, իսկ հոդված 4-ի կետ 48-ի համաձայն՝ ծառայության   մատուցումը ՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Այդ վնասի փոխհատուցումը, որը ես ստացել եմ հաճախորդից, կազմակերպության համար նույնքան ծախս է հանդիսացել, այսինք հատուցում չի եղել: Այս դեպքում հանդիսանու՞մ է ԱԱՀ-ի հարկման օբյեկտ:

Last edited 1 օր առաջ by Նոնա
Tigran

եթե իրականացնում եք միջազգային տրանսպորտային ծառայություններ, ապա դրանք ԱԱՀ-ի 0-ական են հարկվում,h.65

Գայանե

Այո, հարկային հաշվի մեջ առանձին տողով նշված վնասի փոխհատուցումն համարվում է ԱԱՀ-ի հարկման օբյեկտ: