kh.
Ֆիզ. անձից վարձակալած տարածքի վարձը եթե գերազանցում է 300 000 դրամը, կարելի՞ է վճարել կանխիկ: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
kh.
Ֆիզ. անձից վարձակալած տարածքի վարձը եթե գերազանցում է 300 000 դրամը, կարելի՞ է վճարել կանխիկ: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համաձայն “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի միանվագ գործարքի առավելագույն չափը չի կարող գերազանցել 300 հազ. դրամը:
Վարձի դեպքում կարելի է:
Մեջբերում եմ “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը.
3. Սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների, գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեսության արտադրանք, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերք և գյուղատնտեսական հումք մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսության արտադրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքի և գյուղատնտեսական հումքի դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:
Շնորհակալություն: