Գոհար.
Սպանդանոցների գործունեության վերաբերյալ ինձ տեղեկություն կտաք՝ թե ո՞ր դաշտում է գործում, մսի վաճառք իրականացնում է, թե՞ միայն մորթ է կազմակերպում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար.
Սպանդանոցների գործունեության վերաբերյալ ինձ տեղեկություն կտաք՝ թե ո՞ր դաշտում է գործում, մսի վաճառք իրականացնում է, թե՞ միայն մորթ է կազմակերպում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Սպանդի տեխնոլոգիական գործընթացներն են` կենդանիների նախասպանդային պահվածքը և սպանդը, սպանդային մթերքի դրոշմակնքումը, կշռումը, պահեստավորումը և վերամշակումը, իսկ սպանդի գործընթացը ներառում է նախասպանդային և հետսպանդային զննման կենդանու շշմեցման կենդանու ուղղաձիգ բարձրացման և կախման, արյունաքամության, ներքին օրգանների հեռացման, մաշկահանման, մսեղիքի առաջնային մասնատման` կիսման և քառատման, մսեղիքի մաքրման և հարդարման և անասնաբուժասանիտարական փորձաքննության փուլերը:
Սպանդից գոյացած՝ կենդանական ծագում ունեցող կողմնակի արտադրանքը տնօրինվում՝ պահպանվում, օգտագործվում, օգտահանվում (վերամշակվում), ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Սպանդային մթերքն սպանդանոցից դուրս է բերվում անասնաբուժական ուղեկցող համապատասխան փաստաթղթի և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության առկայության դեպքում:
Այսինքն՝ սպանդանոցը իրականացնում է ծառայությունների մատուցում, մսի վաճառք չի իրականացնում, կարող է գործել շրջհարկի կամ ընդհանուր հարկման դաշտում:
Սպանդանոցների առաջնային գործառույթը դա մորթի իրականացումն է, սակայն մսի վաճառքի գործունեությունը արդեն կդիտվի նաև որպես առևտրական գործունեություն:
Սպանդանոցի գործունեությունը դա ծառայության մատուցում է, իսկ վաճառքը՝ առևտուր: Կարող եք հարկվել շրջհարկով կամ ԱԱՀ-ով:
Կարող եք և’ մորթ իրականացնել, և՛ անհրաժեշտության դեպքում վաճառք։ Ուղղակի գործունեությունից կախված կարող է փոխվի հարկատեսակը։
Սպանդանոցների հետ կապված կարող եք ուսումնասիրել Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշմանը հետևյալ հղմամբ.