Արդյո՞ք պետք է ֆրախտի համար հարկ վճարել

Սեդա Հախվերդյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Բելառուսից պետք է ապրանք ներմուծվի, բեռնափոխադրումը կատարելու են իրենք: Հիմա ֆրախտի դիմաց ստացված եկամտից եկամտային հարկ վճարելու՞ ենք, թե՞ ոչ, այդ հոդվածը գործում է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե պայմանագիր կնքված է ֆիզ.անձի հետ, ապա ոչ թե ֆրախտից այլ հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտ է դիտվելու ու հարկվելու է 21 տոկոսով:

Սեդա

Բարև Ձեզ, Տիգրան։ Պայմանագիրը կնքվելու է իրավաբանական անձի հետ։

Tigran

Սեդա, համաձայն կրկնակի հարկման համաձայնագրի հ.8-ի մաս 1՝ բելառուսական կազմակերպության եկամուտը պետք է հարկվի այնտեղ, այսինքն՝ 5 տոկոս ֆրախտի շահութահարկ չեք վճարելու այստեղ:

Սեդա

Շատ շնորհակալ եմ,այսինքն ոչ մի պարտավորություն չի առաջանում:

Ալլա

Եթե բեռնափոխադրումը կատարում է ապրանք վաճառողը, ապա ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում, բայց եթե բեռնափոխադրումը իրականացվում է այլ ոչ ռեզիդենտ կազմակերպության կոցմից, ապա Հայաստանի տարածքում կատարված բեռնափոխադրման գումարից հաշվարկվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Sona

Եթե պետք է ապրանք ներմուծվի Չինաստանից և բեռնափոխադրումը իրականացվում է ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կոցմից օրինակ Օնեքսը ,ապա առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ?

Tigran

Օնեքսը ռեզիդենտ է ու փոստային ու սուրհանդակային կազմակերպություն:

Արթուր

Հարգելի Սեդա, Բելառուսի հետ ՀՀ-ն կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունի, տվյալ դեպքում բեռնափոխադրում իրականացնող ոչ ռեզիդենտը Ձեր կազմակերպությանը ներկայացնում է Բելառուսի հարկային մարմիններից ստացված ռեզիդենտության տեղեկանք, և Ձեր կազմակերպությունը ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից հարկեր պահելու պարտավորություն չի կրում։

Նշեմ նաև, որ այս գործարքի մասով, այնուամենայնիվ, պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների մասին հաշվարկ (այդ եկամուտները արտացոլելով “չհարկվող կամ պակաս դրույքաչափով հարկվող” մասում)՝ եռամսյակային կտրվածքով, ինչպես նաև հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև ապրիլի 20-ը՝ տեղեկություններ ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների վերաբերյալ։