Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծանո՞թ եք Onepay համակարգին, ուզում եմ հասկանամ՝ այդ ծառայության միջոցով գումարը որ նստում է բանկային հաշվին, անկանխիկ ՀԴՄ պե՞տք է տպվի, թե՞ ոչ, այս պարագայում խոսքը վերաբերվում է Տեխ. զննման կայանին, կանխավ շնորհակալ եմ:
իսկ այդ ծրագիրը էլ.անդորրագիր մեյլին չի ուղարկում
ոչ
դա նորմալ չի, բա որ խնդիր լինի ոնց եք ապացուցելու որ վճարել եք, օրինակ պետ.վճարումների կայքը էլ .անդորրագիր է մեյլին ուղարկում
Onepay համակարգը տերմինալի մեջ կա ծրագիր, տերմինալը տպում է 2 հատ անդորագիր, ես ուզում եմ հասկանամ այդ անդորագիրը հի՞մք է եկամուտ ճանաչելու համար։
որ կողմի համար եկամուտ, եկամուտ ստացողը դա տեխզննման կայանն է
Իհարկե տեխ զննման կայանը, մյուս կողմը ֆիզ անձիք են, գումարը մուտք է լինում բանկային հաշվին, իմ հարցը նրանում է՝ արդյո՞ք այդ տերմինալի անդորրագիրը հիմք է որպես փաստաթուղթ, որի հիման վրա պետք է վճարել հարկը։
բա ձեր բանկային քաղվածքը, ձեր հիմքը դա է անկանխիկ հասույթների
Շնորհակալ եմ շատ պատասխանի համար, այսինքն՝ էլ անկանխիկ հդմ տպելու անհրաժեշտություն չկա նման պարագայում։
չկա, բանկային քաղվածքը հիմք է
շնորհակալ եմ
Պետք է տպվի անկանխիկ ՀԴՄ։
շնորհակալ եմ էտպեսել կարծում է