Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել

Araqsya.

Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի:
Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Անպայման չէ ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի, եթե ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս ու ստաժ է ցանկանում հաշվառվի` կարող եք: Հիմնադիր տնօրենը իրավունք ունի վարելու իր ֆիրմայի հաշվապահությունը և կարող է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ:

Anushik

Համաձայն Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի․ Կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է`
1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով,
3) հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով,
4) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ` ԱՆՁԱՄԲ:

Gor

Եթե կազմակերպությունում կա մեկը ով կատարում է տնօրենի պարտականությունները, ուրեմն նրան պետք է գրանցել որպես տնօրեն, այլ ոչ թե հիմնադիր տնօրենին, իսկ, եթե կազմակերպությունը աշխատում է և իրականացնում է որոշակի գործողություններ և չունի գրացված ղեկավար, ապա պետք է գրանցվի հենց հիմնադիր տնօրենը։
Հաշվապահական հաշվաման մասին օրենքի համաձայն` տնօրենը կարող է ինքնուրույն վարել հաշվապահական հաշվառումը, հետագայում էլ կարող է նշանակել այլ տնօրեն և հաշվապահ: