Արդյո՞ք պետք է պահել եկամտային հարկ և դրոշմանիշային վճար

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը հունիսի 1-ից հունիսի 28-ը իր հասանելիք 20 աշխատանքային օր արձակուրդը գնացել է: Հիմա հունիսին 29-ը և 30-ը աշխատանքային օրեր են: Մայիսի վերջին նա ստացել է մայիսի աշխատավարձը և հունիսի արձակուրդայինը, ամբողջը կազմել է 215 000 դրամ, և դրոշմանիշ պահվել է 5 500 դրամ: Մեկ հարց. հիմա հունիսի վերջին այդ երկու օրվա աշխատած օրերի գումարը կազմում է մոտավորապես 9 000 դրամ, այդտեղից պահվու՞մ է եկամտային հարկ և դրոշմանիշ: Իսկ կասեք՝ նորից այդ երկու օրվա աշխատավարձից 1 500 դրաոշմանիշային վճարը պահվու՞մ է, թե՞ այն ներառված է արդեն այն 5 500-ի մեջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատավարձից պահումները կատարվում են ամսական կտրվածքով, քանի որ ամիսը լրանալու համար դեռ պետք է հաշվարկեք ևս երկու օրվա աշխատավարձ, ապա ամփոփ ամսական հաշվարկից կպակասեցվի արդեն պահված եկամտային հարկը և դրոշմանիշը։

Մանյա

Եկամտային հարկ պահելու եք, իսկ դրոշմանիշային վճարը՝ ոչ։

Tigran

Այո, այդտեղից պետք է պահել եկամտային հարկ և դրոշմանիշային, սովճար, սակայն քանի որ արձակուրդայինը համընկել է հենց հունիս ամսվա հետ, ապա հաշվարկով ճշգրտում արեք ու դրանից հետո պարզ կլինի այդ գումարից որքան պահել:

Տիգրան

Նախ առանձնացրեք Մայիսի աշխատավարձը և հունիսի արձակուրդայինը, քանի որ արձակուրդն ամբողջությամբ ընկնում է հունիս ամսին, ապա դրան կգումարվա նաև 29-30 հունիսի աշխատավարձ, նոր դրանից հետո գումարային կհարկվի հունիսի համար։ Այսինքն կունենաք առանձին մայիսի հաշվարկ և հունիսի հաշվարկ, նոր այդ դեպքում կունենաք 2 ամսվա հարկեր և դրոշմանիշային վճարներ, որը դժվար թե ամսական 5500 դրոշմանիշ կազմի։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Հարկերը և դրոշմանիշային վճարը պահվում են յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված վճարների հանրագումարից։ Այո, այդ 2 օրվա աշխատավարձից պետք է պահել բոլոր հարկերը և դրոշմանիշային վճարը։ Դրոշմանիշային վճարի պահով ասեմ, որ եթե աշխատում եք ծրագրով, արձակուրդ ձևակերպելու ժամանակ կուտակիչ տալու դեպքում այն ավտոմատ տեղափոխում է հաջորդ ամիս այդ ամսվան բաժին ընկնող արձակուրդի դրոշմանիշային վճարը, այսինքն՝ ծրագրային ցույց է տալիս, բայց պահումը արդեն կատարվել է աշխատողին վճարելու ժամանակ, մնում է պահումները անել միայն հունիսի այդ 2 օրվա համար։

Անի

Մարիաննա ջան, եթե արձակուրդը երկու ամիսների մեջ է ընկած՝ հաջորդ ամսվա բաժին ընկնող արձակուրդից դրոշմանիշային վճարը պետք է պահել նոր վճարե՞լ:

Karine

Դրոշմանիշային չեք պահելու, իսկ եկամտահարկի համար կատարեք հունիս ամսվա վերահաշվարկ։

Էմիլի

Խնդրում եմ ինձ հեռաախոսահամար փոխանցել, ես էդպես ասեմ։

Nerses

Դրոշմանիշային չեք պահելու: