Արդյո՞ք պետք է ունենալ ՀԴՄ

Բելլա.

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել օնլայն վաճառքներով Վայլդբերրիզում։ Դրա համար ցանկանում եմ գրանցվել որպես ՍՊԸ և գիտեմ, որ պետք է աշխատեմ շրջհարկով։ Սակայն ինձ համար անհասկանալի է՝ ես ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Հաճախորդները լինելու են ոչ ՀՀ քաղաքացիներ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Եթե միայն օնլայն եք աշխատելու և կանխիկ գործարք չեք իրականացնելու ՀԴՄ պետք Չի:

Բելլա

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Իսկ ինչպե՞ս պետք է իմ վաճառքները հիմնավորված համարվեն։

Tigran

Ձեր վաճառքները հիմնավորված են համարվելու բանկային հաշվի մուտքերի հիման վրա ու դուրսգրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա։

Բելլա

Շնորհակալ եմ արձագանքի համար։ Ճի՞շտ եմ հասկանում, որ Վայլդբերրիզին հաշվարկային հաշիվ եմ գրելու, իսկ իրենց միջնորդավճարը որպես ինքնահաշիվ դու՞րս գրեմ։

Գայանե

Հարգելի Բելլա, եթե աշխատելու եք շրջհարկով՝ ապա դուրս եք գրելու ոչ թե հաշվարկային հաշիվ այլ  հաշվարկային փաստաթուղթ:

Բելլա

Շնորհակալ եմ։ Դա Բ-ով հաշիվը չի՞