Արդյո՞ք պետք է ներառել գումարները հաշվետվության մեջ

Անի.

Աշխատողին ազատելուց Ձ9 և Ձև 10 ում վերջնահաշվարկի գումարները ներառվու՞մ են, թե՞ ոչ, քանի որ մենք գիտենք` վերջնահաշվարկից սոց. չի պահվում և սոց. հաշվետվության մեջ չի ներառվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Samvel

Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ կետ 36
Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

ardan1957

ԱՎՈՒՄ-ի մեջ նշում եք նաև չօգտագործված արձակուրդի գումարը, որից սոց. հաշվարկը չի կատարվում, քանի որ այդ գումարը նույնպես դիտվում են որպես ԱՎՈՒՄ (տես “Պարտադիր սոց. ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին” հրահանգի հավելված 1,1 կետը ,բ)ենթակետը: Ընդհանրապես, բոլոր ԱՎՈՒՄ-ի գումարները արտացոլվում են հաշվետվության մեջ` անկախ այն հանգամանքից` սոց.գումարները հաշվարկվում են, թե ոչ:

Gayane

Ոչ, չի ներառվում Ձև 10-ում:

Արա

Հարգելի Անի, իմ մոտեցումն հետևյալն է: Քանի որ աշխատողն տարվա ընթացքում ունի առնվազն 20 աշխատանքային օրվա հանգստի իրավունք Աշխատավարձի Պահպանմամբ, հետևաբար արձակուրդայինը համարվում է ԱՎՈՒՄ: Սակայն Եթե տվյալ անձը ազատվում է աշխատանքից և դեռ չի հասցրել օգտվել վերը նշված իրավունքից, ապա աշխատողի և գործատուի փոխհամաձայնությամբ կա երկու տարբերակ: Դիցուք, աշխատողն ազատվում է աշխատանքից 01.07.?? թ. և իրեն հասանելիք արձակուրդը կազմում է 20 աշխատանքային օր: Ապա.
1. Աշխատողին հնարավորություն է ընձեռնվում օգտվել վճարովի հանգստի իրավունքից, այսինքն 01.07.??թ-ից մինչև 2?.07.??թ: Այս դեպքում արձակվում է համապատասխան հրաման և օրենքով սահմանված կարգով վճարվում արձակուրդայինը (որը տվյալ դեպքում համարվում է ԱՎՈՒՄ): Իսկ աշխատանքային գրքույկում ազատման ամսաթիվը նշվում է 2?.07.??թ.
2. Աշխատաշողը ցանկանում է անմիջապես (01.07.??) ազատվել աշխատանքից և այս դեպքում վերջինիս վճարված գումարը ոչ թե արձակուրդային է, այլ ՀԱՏՈՒՑՈՒՄ, հետևաբար չի համարվում ԱՎՈՒՄ, դրանից չի հաշվարկվում սոց.վճար, և չի ներառվում սոց.ապ.-ի հետ առնչվող հաշվետվություններում:
2-րդ դեպքում ուշադիր եղեք եկամտահարկ հաշվարկելիս:

Անի

Հարգելիներս, շնորհակալություն, որ պատասխանեցիք հարցիս, սակայն ես հենց սոց. հաշվառումից հանելու համար Ձև 10 և 9-ը ընդունողներին հարցրի, վերջնահաշվարկը ներառեմ , նրանք պատասխանեցին , որ դրա կարիքը չկա, նրանց մեջ ներառեք միայն ամսեկան հաշվարկված աշխատավարձերի գումարները:

Մարգո

Վերջնահաշվարկից եկամտային հարկ պահու՞մ են, թե՞ ոչ: