Տիգրան.
Բարև Ձեզ:
Վերջերս ebay.com կայքից հեռախոս եմ գնել: Առաքման վճարի հետ միասին ընդհանուր գումարը կազմել է $ 213: Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, արդյո՞ք հեռախոսը պետք է մաքսազերծել, և եթե այո, մոտավորապես ինչքա՞ն գումար կգանձվի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրան.
Բարև Ձեզ:
Վերջերս ebay.com կայքից հեռախոս եմ գնել: Առաքման վճարի հետ միասին ընդհանուր գումարը կազմել է $ 213: Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, արդյո՞ք հեռախոսը պետք է մաքսազերծել, և եթե այո, մոտավորապես ինչքա՞ն գումար կգանձվի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կան ապրանքատեսակներ, որոնք պարտադիր մաքսազերծվում են: Մաքսազերծման արժեքը հնարավոր չի ասել, քանի որ այդ հեռախոսը պիտի գնահատվի և ըստ գնահատման արժեքի մաքսազեծվի:
Հարգելի Տիգրան,
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ կետի ֆիզիկական անձը իրավունք ունի 180 օրը մեկ ՀՀ ներմուծել 20կգ և 150 հազ. ՀՀ դրամը չգերազանցող ապրանք առանց մաքսազերծման:
Համաձայն եմ:
Եթե առաքման վճարի հետ այդքան է կազմում, ուրեմն դուք գործ չունեք մաքսազերծման հետ:
Իսկ ինչպես իմանալ, 150000 դրամ գերազանցում է իմ ճամպրուկի պարունակությունը, թե ոչ: Ասենք, ես կարող եմ բերել նոթբուք, պլանշետ և հեռախոս: Բոլորը իմ և իմ ընտանիքի համար: Չէ՞ որ, միայն նոթբուքի գինը արդեն իսկ գերազանցում է 150000-ը: Այդպես ստացվում է, ճամփորդելիս, ոչ մի լուրջ տեխնիկա չենք կարող բերել մեր և մեր մտերիմների համար:
Եթե որպես ուղեկցող բեռ եք բերում, ապա կարող եք, իսկ եթե փոստով է գալիս, ապա ֆիզիկական անձիք մինչև 150 հազար դրամի մասով ոչինչ չեն անում, իսկ եթե ավելի շատ է գումարը, ապա պետք է տարբերության մասով մաքսազերծել, ընդ որում պետք է նշված ապրանքները ուղեկցող բեռի դեպքում գործարանային փաթեթավորում չունենան: