Սիրուշ. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ի, որի միակ հիմնադիրը տնօրենն է, գործունեությունը դադարեցվում է, և ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրվում է վարձով, արդյո՞ք աշխատավարձ տրվում է տնօրենին, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն: Կիսվել՝ Նման նյութեր՝ Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից Տաբելի լրացման վերաբերյալ Արդյո՞ք անձը պետք է գրանցվի որպես աշխատակից Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ Արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել
Հարգելի Սիրուշ, եթե տնօրենը ստորագրում է փաստաթղթեր կամ թղթաբանորեն ինչ-որ կերպ երևում է, ապա պետք է հաշվարկել աշխատավարձ:
Հարգելի Վիկտորյա, և դա ո՞ր օրենքի ո՞ր կետի համաձայն: