Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ գրել

Հասմիկ․

Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Ա/Ձ, որը աշխատում է շրջանառության հարկով և J 62.01.0 դասակարգիչով: Աշխատում է ամերիկյան կազմակերպության հետ և ուղարկել է ինվոյսը, որ ստանա գումարը: Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ պետք է անել: Ծառայության մատուցման վայրը ՀՀ -ից դուրս է, գումարը ստանալու ենք դոլարով: Պե՞տք է ինքնահաշիվ գրել, որից կհաշվարկվի հարկը: Եթե ինչ որ բան թերի եմ գրել, խնդրում եմ ներողամիտ լինել: Ոլորտին ծանոթ չեմ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո պետք է ինքնահաշիվ գրեք, եթե ԱԱՀ դաշտում եք դա ԱԱՀ-ից ազատված գործարք է,քանի որ գումարը ստանալու եք դոլարով,ապա ստացման կուրսով պետք է հաշվեգրեք, 

Հասմիկ

Շատ շնորհակալ եմ Տիգրան արձագանքելու համար: Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով: Ճիշտ եմ հասկանում պետք է գրվի հաշիվ վավերագիր առանց ՀՎՎՀ վանդակը նշելով, տվյալ օրվա կենտրոնական բանկի կուրսով: Հիմք պետք է ընդունել ինվոյսի ամսաթիվը .թե գումարը ստանալու օրը: Այդ գումարն էլ հարկի հաշվարկի համար հինք կլինի:

Tigran

Հիմք պետք է ընդունել գումարը ստանալու օրը, նայեք ՀՕ հ.16,: 

Tigran

  ՀՕ հ.39.40 ևս նայեք

Սարգիս

Պետք է գրեք հաշիվ վավերագիր, մատակարարման ա/թ նշեք անգլերեն ինվոյսի ա/թ, իսկ որպես կուրս ընտրեք հաշիվ վավերագրի դուրս գրման օրվա նախորդ օրվա ԿԲ կուրսը, որն էլ ձեր համար կլինի շրջհարկի հաշվարկման հիմք:

Սարգիս

Հոդված 16.Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները

1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝

2) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

Հասմիկ

Շնորհակալ եմ Սարգիս

Գայանե

Եթե Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով, ապա պետք է դուրս գրեք ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր: Փոխանակման կուրսի համար հիմք եք ընդունում e-invoicing -ով դուրս գրված հաշվի ամսաթիվը՝ ելնելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակած փոխարժեքը կամ որ նույնն է՝ նախորդ օրվա փոխարժեքը:

Հասմիկ

շնորհակալ եմ Գայանե ջան

Nerses

Պետք է դուրս գրեք ինքնահաշիվ, ծառայությունների մատուցման հաշիվ։

Արթուր

Շրջանառության հարկ վճարող համարվելու դեպքում ինքնահաշվի կարիք չկա։

Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից)՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն՝ որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները: