Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ

Թերեզա․

Եթե Ա/Ձ զբաղվում է երկաթի ընդունում և հանձնումով, Հսկիչ դրամարկղային մեքենա պարտադի՞ր է ունենալ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, պետք է ունենա ՀԴՄ։

Արթուր

Բարև Ձեզ։ ՀԴՄ անհրաժեշտ է բնակչությունից կանխիկ վճարումներ ընդունելու դեպքում։ Եթե ունեք կանխիկ առևտուր, այո, ՀԴՄ անհրաժեշտ է։ Եթե մետաղները ընդունում եք, վճարում եք դրա դիմաց մետաղը հանձնողին, այստեղ կանխիկ վճարողը դուք եք։ Եթե հետո այդ մետաղը վաճառում եք կանխիկ այլ ֆիզ․ անձի, այդ դեպքում Ձեզ անհրաժեշտ կլինի ՀԴՄ։

Ավելացնեմ նաև, որ եթե եկամուտ եք վճարում ֆիզ․ անձին (վճարում եք կատարում երկաթի դիմաց), ապա հանդիսանում եք հարկային գործակալ և կրում եք այդ ֆիզ․ անձի փոխարեն եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

ԹԵՌԵԶԱ

Անչափ շնորհակալություն

  1. 
Karine։

Այո, կանխիկ գործարքներ իրականացնելու համար պարտադիր է ՀԴՄ։

Nerses

Այո, անհրաժեշտ է։

Գայանե

Եթե ունեք կանխիկով վաճառք, ապա հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը պարտադիր է ։

Մարինե

Եթե ՀԴՄ չունեք, կարող եք ֆիզ. անձի անունով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ (եթե աշխատում եք ընդհանուր հարկման դաշտում) կամ հաշիվ-վավերագիր (եթե աշխատում եք շրջանառության հարկի դաշտում) դուրս գրել և եթե հաշիվը մինչև 300000 դրամ է դրամարկղի մուտքի օրդերի անդորրագիր տրամադրեք, իսկ եթե գերազանցում է 300000 դրամը, ֆիզ անձը վճարումը պետք է կատարի գումարը ձեր բանկային հաշվին մուտքագրելով: Իսկ եթե գործում եք միկրոյի դաշտում, անպայման պետք է ունենաք ՀԴՄ, քանի որ հաշիվ չեք կարող դուրս գրել:

Karine։

Այո, անպայման։