Արդյո՞ք պահվելու է դրոշմանիշային վճար

Էմիլի.

Բարև ձեզ: Մի խնդրանք ունեմ, կօգնե՞ք: Աշխատողը հունիսին գնում է արձակուրդ և ամսի 31-ին կստանա աշխատավարձ մայիսի և արձակուրդային՝ հուլիսի համար, 20 աշխատանքային օրվա համար: Կասե՞ք՝ դրոշմանիշային վճար պահվու՞մ է 5 500 դրամ, բայց հունիսի վերջում 2 աշխատանքային օր է մնում, ինչպե՞ս է պահվելու նրա դրոշմանիշայինը այդ երկու օրվա համար: Հիմնարկի հաշվին 1 500, թե՞ այդ 5 500, որ փոխանցվում է: Այլևս պե՞տք է փոխանցել այդ երկու օրվա համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հունիսի վերջին 2 աշխատանքային օրերի համար պետք է պահվի դրոշմանիշայինը, սակայն դա պետք է պահեք երբ աշխատողը այդ օրերին կներկայանա աշխատանքի ու որպես հունիսի աշխատավարձ 2 օրվա համար, դրանից էլ կկատարեք այդ 1500 դրամ պահումը, եկամտայինը ու սոցվճարը:

Nerses

Մայիս, հունիսի համար արդեն իսկ պահում արել եք, 2 օրվա համար պետք չէ փոխանցել:

Անահիտ

Հարցը շատ անհասկանալի եք ձևակերպել, բայց փորձեմ ինչ-որ կերպ օգնել: Յուրաքանչյուր ամիս դրոշմանիշային վճարը պահվում է մեկ անգամ` անկախ եկամուտի չափից: Եթե մայիսի 31-ին վճարում եք մայիսի աշխատավարձ և արձակուրդային միասին, դրոշմ. վճարը կպահվի մեկ անգամ, հունիսի 2 օր աշխատածի համար ևս պետք է պահեք, հուլիսին կարող եք ավել պահված գումարը վերահաշվարկով ճշտել:

Karine

Այո, դրոշմանիշայինը պետք է պահել յուրաքանչյուր ամսվա համար մեկ անգամ՝ անկախ աշխատավարձի չափից։

Մարիաննա

Բարև Ձեզ, Էմիլի: Դրոշմանիշային վճարը պահվում է ամսվա ընթացքում աշխատողին տրված բոլոր տեսակի վճարների (բացի նպաստից) հանրագումարից: Դուք արձակուրդ հաշվարկել եք հունիս ամսվա համար, արձակուրդային վճարը ցույց եք տալու հունիս ամսվա համար և դրոշմանիշը պետք է պահեք այդ 2 օրվա և արձակուրդայինի հանրագումարից: Եթե 2 օրվա հաշվարկված աշխատավարձը կբավականացնի, ապա դրոշմանիշային վճարը պահեք աշխատավարձից, եթե ոչ, ապա պահեք արձակուրդից, համենայն դեպս մայիսի աշխատավարձի հետ այն կապ չունի, քանի որ յուրաքանչյուր ամիս ստացված գումարից դրոշմանիշային վճար է պահվում:

Նունե

Այո, պետք է պահել 2 օրվա համար: