Hayk.
Բարև Ձեզ:
Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:
+
Առաջնագիծ մեկնած աշխատակցի աշխատատեղը պահպանվում է, իսկ աշխատավարձի հարցը կարող է լուծել գործատուն։
Հարգելի Հայկ, աշխատակցի և՛ աշխատատեղն է պահպանվում, և՛ աշխատավարձը:
Երեկ ընդունված օրենքի համաձայն, որը շուտով ուժի մեջ կմտնի, այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը: Զինկոմիսարիատի տեղեկանք է դրա համար Ձեզ պետք: Վարձատրության մասով գրված է, որ որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Առավել մանրամասն.
Աշխատատեղը պահպանվում է, ստաժը հաշվարկվում, վարձատրությունն ըստ կողմերի համաձայնության, հիմնական բոլոր դեպքերում վարձատրվում են աշխատակիցները։
Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով ՀՀ, ինչպես նաև ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)։ Սահմանված դեպքերում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է ՀՀ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած՝ զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար գործատուի կողմից աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։