Անի.
Աշխատում եմ դպրոցում, 2019թ. հուլիսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ 2 տարով`մինչև 2021 թ., սակայն որոշ խնդիրներից դրդված աշխատանքի եմ վերադառնում 1 տարին լրանալուց հետո։ Ֆիզ. արձակուրդ մեկնելուց առաջ ես դպրոցում դասավանդել եմ 20 դասաժամ, սակայն ինձ այժմ դպրոցում ասում են, քանի որ 2 տարին դեռ չի լրացել, որ վերադառնում եմ աշխատանքի, չենք կարող քեզ 20 դասաժամ տալ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ օրենքով սահմանված նման որոշում կա՞ արդյոք, որ ուսուցչի վաղ վերադառնալու դեպքում չեն կարող տալ տարիֆիկացիայով սահմանված իր ժամերը։
Կազմակերպության տնօրենին, նախապես պետք է տեղյակ պահվեր ժամկետից շուտ վերադառնալու համար: Ի՞նչ կապ ունի, թե մեկ տարի առաջ, մինչև ֆիզ. արձակուրդ մեկնելը, քանի ժամ եք դասավանդել: Որքան ժամ, որ հիմա տարիֆիկացվել է Ձեր համար, այնքան էլ կտրամադրվի:
Դուք չեք կարող նույն քանակի ժամեր ունենալ, մի մոռացեք, որ մեկ տարում աշակերտների թիվ է փոխվում, իսկ ֆինանսավորումը հիմնականում ըստ աշակերտների թվի է:
Տնօրենի հայեցողությունից կախված, եթե նույն ուսումնական տարում եք վերադառնում աշխատանքի՝ հնարավոր է պահպանվի տարիֆիկացիան, իսկ, եթե հաջորդ ուս. տարին՝ չի պահպանվի։
Օրենքով սահմանված նման որոշում չկա։ Ուսուցչի վաղ վերադառնալու դեպքում չեն կարող չտալ տարիֆիկացիայով սահմանված իր ժամերը։