Բարև Ձեզ: Ուզում եմ մեզ համար շատ կարևոր հարց տալ: Արդյո՞ք միկրոձեռնարկության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ: Եթե մենք 2020 թվականի համար աշխատել ենք որպես միկրոձեռնարկություն և զեկուցել ենք հարկայինին մեր շրջանառության ծավալների մասին, լրացնելով հաշվետվություն 2020թ. համար, մենք պետք է նորի՞ց տայինք հայտարարություն 2021 թվականի համար, այլապես կհամարվի, որ մենք պետք է ԱԱՀ և ակցիզային հարկի ամսական հաշվետվություն տա՞նք:
Այո, և՛ շրջհարկի, և՛ միկրոյի դաշտերում աշխատելու պահանջի ժամանակ, ամեն տարի պետք է հայտարարություն տալ:
Այո, քանի կա այն, միկրոձեռնարկության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ:
Հարցի այս մասը պարզաբանեք, ո՞նց հասկանանք. Եթե մենք 2020 թվականի համար աշխատել ենք որպես միկրոձեռնարկություն և զեկուցել ենք հարկայինին մեր շրջանառության ծավալների մասին, լրացնելով հաշվետվություն 2020թ. համար, մենք պետք է նորի՞ց տայինք հայտարարություն 2021 թվականի համար, այլապես կհամարվի, որ մենք պետք է ԱԱՀ և ակցիզային հարկի ամսական հաշվետվություն տա՞նք:
Ամեն տարի մինչև փետրվարի 20-ը։
Ալլա ջան, խնդրում եմ պարզաբանեք միկրոյով աշխատող կազմակերպությունը, եթե տարվա կեսից 24 մլն-ը գերազանցում է հայտարարություն պե՞տք է տա շրջհարկով աշխատելու համար, թե՞ ավտոմատ դառնում է շրջհարկ վճարող։ Եթե հայտարարություն պետք է տալ, ապա քանի՞ օրվա ընթացքում։
Նախապես շնորհակալ եմ։
Այո, ժամկետն էլ մինչև փետրվարի 20-ը, այլապես ավտոմատ անցնում եք ԱԱՀ դաշտ։
Յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 20-ը, եթե ձեր պայմանները համապատասխանում են միկրոյով աշխատելուն, ապա պարտավոր եք տալ հայտարարություն այդ դաշտում աշխատելու վերաբերյալ։ Դրա բացակայության դեպքում ավտոմատ կանցնեք ընդհանուր հարկման դաշտ։
Այո, պետք է յուրաքանչյուր տարվա համար մինչև փետրվարի 20-ը ներկայացնել հաշվետվություն, այլապես համակարգը Ձեզ ավտոմատ ԱԱՀ վճարող կհամարի: Ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը պետք է ներկայացնել շրջանառության վերաբերյալ տարեկան հաշվետվություն:
Եթե ռեժիմի վերաբերյալ հայտարարություն չներկայացնեք՝ համակարգը ինչպե՞ս պետք է իմանա, թե դուք տվյալ հարկային տարում, որ հարկման համակարգում եք ցանկանում աշխատել: