Վարդուհի.
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ամսական 5 000 դրամ չի վճարելու, չէ՞։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վարդուհի.
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ամսական 5 000 դրամ չի վճարելու, չէ՞։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Անպայման վճարելու է: Համ հարկեր չվճարի և դեռ այդ 5 000 դրամն էլ չվճարի՞, և մեկ վճար էլ ասեմ, որ պարտադիր կատարվելու է, դա զինվորականների համար ամսական 1 000 դրամն է:
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ ամսական 5 000 դրամ վճարում է իր աշխատողի համար որպես եկամտային հարկ:
Հուլիսի 1-ից հարկվում է սովորական աշխատողների նման 20%։
Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկը փոխվել է 2023թվականի հուլիսի 1-ից հարկվում է 20%
Գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար, այո, վճարում է եկամտային հարկ, սոց. վճարն էլ արդեն ելնելով աշխատողի տարիքից:
Եթե խոսքը վարձու աշխատողին է վերաբերում, այո, յուրաքանչյուր ամսվա համար վճարում եք 5 000 դրամ եկամտահարկ մինչև հաջորդ ամսվա 20-ը։
Կոնկրետ միկրոն ազատված է բոլոր հարկերից։ Միայն տարեկան 12 000 դրամ է վճարում՝ դրոշմանիշային վճար։ Իսկ եթե գրանցված աշխատող ունի, այդ դեպքում 5 000 դրամ ամսական վճարում է եկամտային հարկ, 2.5 % սոց․ վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար։