Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
- Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:
-
Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:
Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։
1. Երևան քաղաքի վարչական սահմանների ներսում առ ու վաճառքի գործունեությամբ զբաղվող կազմակերպությյունները և անհատ ձեռանարկատերերը , ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սակմաններից դուրս առևտրի կազմակերպման վայրերում առ ու վաճառքի գործունեություն ծավալող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն կարող աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում։
2. Մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունը գնորդի պահանջով կարող է տրամադրել հդմ կտրոն։
1. Չպետք է գործի տոնավաճառում, առևտրի կազմակերպման վայրերում, կենտրոնում:
2. Այո, մեկ գործարքի հաշվով ոչ ավելի 300 000 դրամից:
Շնորհակալություն պատասխանի համար:
Եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է և չի գործում տոնավաճառներում։
Իսկ մեծածախ առևտրի դեպքում, այո, կարող եք գնորդին ՀԴՄ տրամադրել։