Արդյո՞ք ճիշտ է նշանակվել տուգանքը

Կարեն.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությանս տեսակը հանրային սնունդ է: Արտոնագրային վճարը դեկտեմբեր ամսին չեմ կարողացել վճարեմ, հունվարին վճարել եմ, սակայն հարկայինում արտոնագրիը չեն տվել և տուգանել են 20000 դրամ, իսկ արտոնագիրը` պատասխանել են “կտանք, երբ տուգանքը վճարեք”: Խնդրում եմ օգնել. չգիտեմ` տուգանքը ճի՞շտ են նշանակել, թե՞ ոչ, և չգիտեմ, թե ինչի հիման վրա արտոնագիրը չեն տվել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Hayk

Կարեն, նման բան չկա, քեզ խաբում են:

Ս. Հ.

Տուգանքը, կարծում եմ, որ ճիշտ է որպես վարչական տուգանք, բայց արտոնագրի չտալը` ոչ:

accountant.1985

Հարգելի Կարեն, ես ինքս հանրային սննդի ոլորտում արտոնագրային դաշտում աշխատող Ա/Ձ-ի հաշվապահություն եմ վարում, դեկտեմբերին վճարել եմ և տվել եմ դիմում արտոնագիր ստանալու համար, դիմումը չեն ընդունել` պատճառաբանելով, որ “Արտոնագրային վճարների մասին” օրենքում փոփոխություններ են սպասվում, և հնարավոր է դրույքաչափերի փոփոխություն: Ասացին` դիմենք հունվարին` առաջին տասնօրյակում, այդ ժամանակ պարզ կլինի: Հունվարի 9-ին ներկայացրեցի դիմումը, պարզվեց, որ պետք է դիմեի գոնե ամսի 8-ին, ինչի արդյունքում 20 000 դրամ վարչական տուգանք առաջացավ: Ուրիշ ելք չկա, ուղղակի վճարեք տուգանքն ու վերցրեք արտոնագիրը:

Հերմինե

Հարգելի Կարեն, իմ կարծիքով ուշ վճարելու և դրա հետևանքով արտոնագիրը չստանալը վարչական պատասխանատվություն չի առաջացնում, բայց արտոնագիր չունենալը և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելը կարող է շատ ավելի լուրջ պատասխանատվություն առաջացնել: Եթե դուք վճարել եք արտոնագրային վճար ասենք հունվարի 8-ին, ապա հունվարի 1-ից մինչև հունվարի 8-ը ձեր իրականացրած գործունեությունը /եթե արձանագրվի, որ իրականացրել եք/ կհամարվի առանց արտոնագրի գործունեության փաստացի իրականացում, որի պատասխանատվությունը հետևյալն է.

Արտոնագրային վճարների մասին օրենք 9-րդ հոդված 7-րդ կետ

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար սույն օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գործակիցները հաշվի չեն առնվում:

Տիհանա

Կարող եք բողոքել տեսչության պետին կամ տեղակալին, կամ թեժ գիծ:
Դուք կարող էիք դիմել հունվարի ցանկացած օր արտոնագիր ստանալու համար, եթե ՀԴՄ-ով ոչ մի հասույթ չունեիք, քանի որ այդ դիմումը կդիտվեր գործունեության սկիզբ և արտոնագրային վճարը Դուք կվճարեիք ամբողջ ամսվա համար: Վարչական չէր կարող լիներ` դիմումի ուշացման համար:
Եթե ՀԴՄ-ով չեկ եք տպել, ապա արտոնագիր պարտավոր են տալ, 20000-կ կվճարեք, թե ոչ: Դա այլ տիպի խախտում է, և նորից կարող եք դիմել ղեկավարներին: Պաշտպանեք Ձեզ, որ փոխվեն հարկայինի անգրագետները: Բողոքել միշտ կարող եք: