Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում

Անի.

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե նշվել է ձեռք բերողի ՀՎՀՀ-ն ՀԴՄ կտրոնի վրա, ապա այդ ծախսը շահութահարկով կհամարվի ծախս, բայց ԱԱՀ-ի հաշվարկում չի ընդգրկվի։

Անի

Ալլա ջան, ճի՞շտ հասկացա, որ 260 ձևի 18 կետի Ա վանդակում ՀԴՄ կտրոնով ձեռքբրումը 16,67 տոկոս ԱԱՀ հանված է նշվում, բայց գործարքից ձևավորված ԱԱՀ չի հաշվանցվում: Էլ. համակարգը արեն իսկ նշել է առանց ԱԱՀ այդ գնումը համապատասխան վանդակում, ճշտելու համար զանգեցի թեժ գիծ՝ ասացին. համակարգի սխալն է։ Ուզում եմ հասկանալ՝ ամբողջ գումարն եմ նշում որպես ձեռքբերում, թե՞ 16,67 հանած:

Tigran

Իսկ ՀԴՄ դուրս գրող կողմը ԱԱՀ վճարո՞ղ է, ու նշվել է առանձին ԱԱՀ-ն, թե՞ Դուք եք ԱԱՀ վճարողը:

Անի

Տիգրան ջան, ԱԱՀ վճարող են:

Tigran

Հարկային հաշիվ է այդ կտրոնը իրենից ներկայացնում, ապա կարելի է հաշվանցել, քանի որ 71 հոդվածում նշված է, որ միայն հարկային հաշվով ստացված գումարները կարելի է հաշվանցել:

Anushik

Կարող եք ներառել 18Ա վանդակում առանց ԱԱՀ գումարը, բայց չեք կարող հաշվանցել, քանի որ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝ ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Արևիկ

Իսկ ինչպես է ձևակերպվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ստացված ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը: