Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, աշխատելու է մոտ 5 ամիս, կարելի՞ է արդյոք վճարման կարգը կետում նշել, որ ամսական ստանալու է հստակ սահմանված գումար (նշեմ, որ ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով, այդ հաստիքը չունենալու պատճառով է կնքվել քաղիրավական պայմանագիրը):
Այո, քաղիրավական պայմանագրի շրջանակներում հստակ կարող եք նշել գումար, որը պետք է վճարեք տվյալ աշխատանքը կատարելուց հետո, հանձնման-ընդունման պայմանագրի առկայությամբ:
Այո, կարող եք նշել որ տվյալ ծառայությունը արժե X գումար:
Քաղիրավական պայմանագիրը անժամկետ չի լինում չէ՞, ի՞նչ ժամկետների մեջ կարող է գործել:
Այո, կարելի է վճարման կետում նշել, որ ամսական ստանալու է հստակ սահմանված գումար, եթե պայմանագրի կողմերը համաձայն են այդ չափին, ուրեմն դա է:
Բարև Ձեզ, Անի: Այո, պայմանագրում կարող եք նշել՝ «Սույն պայմանագրի գինը մեկ ամսվա համար կազմում է X դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարը)» կամ «… (հարկերի և պարտադիր վճարի պահումից հետո)»: