Hayk.
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում:
Նախապես շնորհակալություն:
Այսինքն՝ ունեք և 3311 Շարունակվող գործունեությունից շահույթ կամ վնաս, և
3312 Ընդհատված գործունեությունից շահույթ կամ վնաս: Տեսականորեն կարող եք ունեք վճարել ամբողջ կուտակված շահույթը, սակայն լավ կանեք մի քիչ գումար թողնեք հետագա հնարավոր վնասների ծածկման համար:
Քանի որ Դուք շրջհարկի դաշտում եք գործում, Դուք կարող եք ամբողջ կուտակված շահույթը ուղղել շահաբաժնի, եթե չեք ստեղծում պահուստային ֆոնդ։ Դուք պարտավոր եք շահույթը հաշվելիս կատարել 3311 և 3312 հաշիվների վերագրում 343 հաշվին, քանի որ 3311 և 3312 հաշիվները չպետք է ունենան մնացորդներ տարվա վերջի դրությամբ։
Ոչ թե կարող եք, այլ պարտադիր 331 հաշիվը պետք է փակեք 343 հաշվով: Կարող եք շահույթն ամբողջությամբ բաշխել:
Տարվա վերջին պարտավոր եք 3311/3312 հաշիվները փակել 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշվով, պահուստային կապիտալը ստեղծվում է ֆինանսական շահույթի հաշվից, սովորաբար 5% տոկոսը տրամադրվում է պահուստային ֆոնդին դտ 331 – կտ 351, եթե չեք տրամադրելու՝ ամբողջը փակեք 343 հաշվով:
Շնորհակալ եմ պատասխանների համար: Եվ մի հարց էլ է հետաքրքրում. արդյո՞ք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ների համար ֆինանսական և հարկային շահույթները համընկնում են:
Չէ, միշտ համընկնել չեն կարող հաշվառման կարգերի տարբերությունների պատճառով, հարկայինը մի քիչ պակաս կկազմի, քանի որ գիտես, որ որոշ եկամուտներ շահութահարկի առումով եկամուտ չեն համարվում: