Վազգեն.
Բարև Ձեզ: Աշխատանքային պայմանագրով աշխատողը աշխատում է 6 օրյա ռեժիմով՝ երկուշաբթիից շաբաթ աշխատանքի, իսկ կիրակի օրը հանգիստ: Եթե աշխատողը ինչոր կիրակի օր աշխատի, դրա փոխարեն ուրիշ օր հանգստանա, կարո՞ղ է դա խնդիր լինել: Եվ արդյո՞ք դրա համար պարտադիր պետք է կազմել համաձայնագիր:
Պարտադիր հրամանով՝ և՛ աշխատակցի համաձայնությամբ, և՛ ստորագրությամբ:
Աշխատողը կարող է աշխատել կիրակի օրը և հանգստանալ երկուշաբթի, սակայն դա պետք է ամրագրված լինի աշխատանքային պայմանագրով, քանի որ աշխատանքային պայմանագրի մեջ գրվում է աշխատանքային օրերի ռեժիմը: Պետք է լինի նաև տաբել, որի մեջ երևում է, որ օրն է աշխատել և որ օրը՝ հանգստացել:
Այո, արժե կազմել համաձայնագիր, սակայն հաշվի առեք, որ կիրակի օրվա համար կրկնակի պետք է վարձատրեք, իսկ դրա փոխարեն տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:
Կարող է այդպես լինել: Եթե նոր ընդունվող աշխատող է, ապա պայմանագրում նշել հանգստյան օրը, երբ է, իսկ արդեն պայմանագրում այլ բան կամ ոչինչ չնշված լինելու դեպքում կազմել համաձայնագիր: Կարող եք նաև ընդունել ներքին իրավական ակտ այդ մասին:
Համաձայնագիր կամ հրաման պարտադիր է
Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, բացառությամբ ԱՕ-ի 155-րդ հոդվածի 2-4-րդ մասերով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:
Բարև Ձեզ, Վազգեն։
Աշխատանքային օրենսգրքի հոդված 185. Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին
1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների վրա այն դեպքում, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն հինգ ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:
Նպատակահարմար չի, քանի որ հանգստյան օրը աշխատելու դեպքում աշխատակիցը պետք է վարձատրվի կրկնակի։
Շնորհակալ եմ: Այսինքն, եթե սեպտեմբերին 1 օր աշխատակիցը աշխատել է իր հանգստյան օրվա հաշվին՝ կարո՞ղ եմ մյուս ամիս տալ մեկ աշխատանքային օր հանգիստ:
Այո, կարող է: Համաձայնագիր կազմեք և հաշվի առեք`
2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով: