Karen.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.
Եթե ես` Հայաստանի ռեզիդենտս (Հայաստանում գրանցված ՍՊԸ) գնեմ որևէ ապրանք որևէ x երկրից և վաճառեմ որևէ y երկրին (գործընթացը տեղի է ունենում x երկրում, և ես ոչ x երկրին եմ հարկ վճարում, ոչ էլ y երկրին), այս դեպում ես ԱԱՀ վճարու՞մ եմ: Շնորհակալություն:
Ներողություն, վերջնամասում մոռացել եմ գրել “այս դեպքում ես ԱԱՀ վճարու՞մ եմ ՀՀ հարկայինին”, շնորհակալություն:
Արտաքին տնտեսական գործունեություն եք իրականացնում, որը ԱԱՀ-ով հարկվող բազա չի համարվում, այսինքն ԱԱՀ չեք վճարելու:
Շատ շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար, իսկ այլ հարկ վճարելու՞ եմ (օր.` շահութահարկ):
Այո, համաձայն “Շահութահարկի մասին” օրենքի 5-րդ հոդվածի 1 կետի` ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը: