Անի․
Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:
Այո կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Կատարողական ակտ գրում են երբ կատարվում են շին աշխատանքներ, ավելի լավ է աշխատանքի ընդունման ակտ կամ ընդունման արձանագրություն կազմել, որտեղ կնշվեն աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:
Եթե կազմվում է կատարողական ակտ, ապա աշխատանքների ընդունման ակտ պետք չէ:
Եթե կազմվում է կատարողական ակտ,ապա աշխատանքների ընդունման ակտ պետք չի։
Աշխատանքների հանձման ընդունման ակտը բավարար է։