Արդյո՞ք հասնում է նպաստ

Nelly.

Բարև ձեզ:
Ես գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ 1-ին երեխայի համար, նա 2,7 տարեկան է: Հիմա նորից հղի եմ, հղիությունը 30 շաբաթ, հիվանդանոցից գործատուին ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկը, գործատուն չի վճարում` պարզաբանելով, որ պիտի աշխատեի գոնե 6 ամիս, այդ պատճառով նպաստ չի հասնում: Խնդրում եմ պարզաբանեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
kamilla

Խնդրում եմ գրեք այս հարցի պատասխանը` նշելով օրենքը, ինձ էլ է պետք, շնորհակալություն:

Anna

Բարև Ձեզ, հարգելի Նելլի:
Եթե Դուք գտնվում եք մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և գործատուին ներկայացնում եք անաշխատունակության թերթիկ` հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու համար, ապա գործատուն պարտավոր է Ձեզ վճարել այդ նպաստը:

Այսպես. համաձայն “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, “Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար”:

Ինչ վերաբերում է այդ դեպքում միջին աշխատավարձի հաշվարկման, ապա նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն,
միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար գործատուի կողմից վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Այդ տասներկու ամիսների այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Շատ կարևոր է նաև իմանալ, որ այդ նպաստը գործատուն վճարում է ոչ թե սեփական գրպանից, այլ պետական բյուջեից: Ավելի կոնկրետ, գործատուն այդ գումարները վճարում է տվյալ ամսվա համար իր կողմից վճարվելիք եկամտային հարկի հաշվին: Իսկ, եթե եկամտային հարկի գումարը ավելի փոքր է վճարվող նպաստից, ապա պակասող մասը գործատուն վճարում է սեփական միջոցներից, որը այնուհետև ևս փոխհատուցվում է պետական բյուջեից: