Արդյո՞ք հաշվարկվում է սոց. վճար

Narek.

Թոշակառուն աշխատում է ընկերությունում: Հարգելի հաշվապահներ, նրա համար սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ կարգով է կատարվում: Ոչ ռեզիդենտի համար նույնպես կցանկանայի իմանալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Թոշակառուն սովորական վարձու աշխատող է և հարկվում է մյուսների նման: Դա իր համար աշխատանքային ստաժ է համարվում: Յուրաքանչյուր տարին մեկ անգամ թոշակառուի պահանջով նրան տրվում է տեղեկանք այն մասին, որ նա աշխատում է տվյալ կազմակերպությունում, և նրա համար կատարվում են սոց. վճարները` սոցապ ներկայացնելու համար: Այդ տեղեկանքի հիման վրա նրա կենսաթոշակը վերահաշվարկվում է և, կախված նրա աշխատանքային ստաժից, ավելանում է ամսական 450 կամ 1000 դրամով: Ոչ ռեզիդենտի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների համար նույնպես հաշվարկվում է սոց. վճարը:

Narek

Անչափ շնորհակալ եմ, Նարինե ջան: