Արդյո՞ք համակարգչային սրահի գործուենությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռուզան․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ համակարգչային խաղերի կազմակերպմամբ (փլեյստեշններով) զբաղվող ԱՁ-ն կարող է միկրոյի դաշտում աշխատել + եթե սուրճի ապարատ է դնում սրահում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Համակարգչային խաղերի կազմակերպմամբ գործելը՝ 93.29.3 Համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեություն, կարող է դիտարկվել որպես տեղեկատվության մշակման և փոխանցման ծառայություններին համանման, իսկ սուրճի ապարատի մասով հստակ է, որ այդ գործունեությունը չի կարող միկրոձեռնարկատիրության ռեժիմում գործել, դա, ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.8-րդ հոդվածի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպում է և միկրոբիզնեսի ռեժիմում չթույլատրվող գործունեությունների շարքում է:

Մարի

Իսկ կասե՞ք` եթե ԹելՍելի ապարատ ենք տեղադրում, կազմակերպությունը բացելուց ո՞ր հարկման տեսակի համար դիմի: Աշխատանքը հետևյալն է՝ ամեն ամիսը վերջանալուց հաջորդ ամիս 2 կողմը ճշտում են եկամուտը, ՍՊԸ պիտի հաշիվ ներկայացնի, իսկ օպերատորը հետ վճարի:

Ամիկում

Տալիս եք հայտարարություն միկրոձեռնարկատիրությամբ աշխատելու և համակարգչային խաղերի կազմակերպման գործունեության մասով աշխատում այդ դաշտում: Իսկ սուրճի ապարատի մասով վճարում եք պետ. տուրք: