Արդյո՞ք կնշանակվի տուգանք

ԱՐՄԵՆ.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է 4 տարի առաջ, չունի աշխատող, բայց տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ 1 անգամ է ներկայացրել և ամեն տարի էլ չի ներկայացրել, տուգանք կնշանակվի՞ արդյոք դրա համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վահե

Այո, այդ դեպքում կնշանակվի վարչական տուգանք 20000 ՀՀ դրամի չափով:

ԱՆՆԱ Ա.

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օ ր ե ն ս գ ր ք ի 37 հոդվածի
Հոդված 37. Վարչական տույժ նշանակելու ժամկետները

Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Այնպես որ, եթե Դուք գրանցվել եք տարծքային սոցապում, ապա հաջորդ տարվա ապրիլի 1-ից հետո տարծքային սոցապը պետք է երկամսյա ժամկետում հայտնաբերեր Ձեր կողմից անհատական հաշվետվություն ներկայացրած չլինելու փաստը և Ձեզ ծանուցեր վարչական տույժ նշանակելու մասին: Սոցապը բաց է թողել այդ ժամկետը և հիմա իրավունք չունի Ձեզ տուգանելու, թեպետ կփորձի: Սեփական փորձից եմ ասում: