Լիլիթ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 27.02.2020թ., գրանցման հայտը ուղարկվել է 27.02.2020թ. ժամը 13:00-ին, ՊԵԿ-ը ընդունել է հայտը, սակայն վավերի փոխարեն գրվել է սխալներով: Ինչու՞մն է խնդիրը, և վարչական տուգանք կհասնի՞, թե՞ ոչ:
Սխալներովը նշանակում է՝ աշխատակցի տվյալներում ինչ-որ սխալներ կան:
Դա իրենց ծրագրային սխալն է: Ես էլ եմ այդպես ուղարկել, խնդիր չկա: Պարզապես այդ դեպքում պայմանագրի կազմման ամսաթիվն էլ պետք է լինի 27.02.2020թ., աշխատանքի անցման ամսաթիվն էլ՝ 27.02.2020թ.:
Վարչական կիրառելի չի, քանի որ ըստ էության ուշացում չունեք: Իսկ թե ինչում է հարցը, պետք է զանգահարեք ՊԵԿ, միգուցե ուղղակի տեխնիկական խնդիր լինի: