Արդյո՞ք կարող է աշխատողը ազատման դիմում ներկայացնել արձակուրդի ընթացքում

Շուշան.

Բարև ձեզ: Այժմ գտնվում եմ արձակուրդում, սակայն ցանկանում եմ ազատման դիմում ներկայացնել, արդյո՞ք կարող եմ արձակուրդի ընթացքում ներկայացնել ազատման դիմում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հանգիստ կարող եք ներկայացնել, միայն ազատման օրը նշեք արձակուրդի ավարտին հաջորդող օրը՝ սակայն ավարտից 5 օր առաջ

Ամիկում

Դիմում կարող եք ներկայացնել՝ նշելով ազատման ամսաթիվը աշխատանքի դուրս գալու օրը: Իսկ եթե շուտ եք ուզում, ուղղակի վերահաշվարկ պետք է կատարվի Ձեզ վճարված արձակուրդայինի գումարը, եթե ավել է, հետպահում արվի:

Ալլա

Ըստ ԱՕ Հոդված 112.
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Այսինքն՝ կարող եք ներկայացնել դիմում արձակուրդի ընթացքում՝ պահպանելով այս հոդվածի դրույթները։