Արդյո՞ք կարող են մերժել դիմումը

Արման.

Բարև Ձեզ: Պայմանագրաին զինծառայող եմ: 10 օրվա մեջ ներկայացրել եմ 2 զորացրման դիմում: Խնդրում եմ ասեք՝ իրավունք ունե՞ն մերժելու, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարծում եմ դեռ այս 2 ամսվա ընթացքում կմերժեն, իսկ պայմանագրով ո՞նց է սահմանված:

Մարիաննա

Բարև Ձեզ, Արման:
Զինծառայողն իրավունք ունի պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում վաղաժամկետ հրաժարվելու պայմանագրից: Նախարարությունը պարտավոր է պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում զինծառայողի նկատմամբ կիրառելու սույն պայմանագրի 4.2-րդ և 4.3-րդ կետերը, այն է՝
4.2. Զինծառայողի կողմից սույն պայմանագրի 2.1.1-ին կետում նշված պատրաստություն անցնելու ժամկետի ընթացքում սույն պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում զինծառայողը, օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության այլ վայր` շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը: Սույն կետում նախատեսված դեպքում պատրաստություն անցած լինելու ժամանակահատվածը հաշվարկվում է զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:
4.3. Զինծառայողի կողմից սույն պայմանագրի համաձայն պատրաստություն անցնելուց հետո ծառայության ընթացքում սույն պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում զինծառայողը, օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության այլ վայր` շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը: Սույն կետում նախատեսված դեպքում պատրաստություն և ծառայություն անցած լինելու ժամանակահատվածները, բացառությամբ ծառայության ընթացքում զինծառայողին տրված ամսական արձակուրդի օրերի, հաշվարկվում են զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում: Սույն կետում նախատեսված դեպքում ծառայության ընթացքում զինծառայողին տրված ամսական արձակուրդի օրերը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն չեն հաշվարկվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում, և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված ժամկետը լրացվում է ամսական արձակուրդի օրացուցային օրերի քանակով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
Ծանոթացեք կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշմանը: