Սուսաննա.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ որպես գործավար, իսկ կադրերի բաժնի աշխատակցի ազատումից հետո նաև համատեղությամբ կադրերի բաժնի տեսուչ միևնույն հիմնարկությունում: Ներքին հրամանով գործավարի հիմնական աշխատավարձի հետ ստանալու եմ նաև հավելավճար ԿԲ տեսուչի աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Հարցս հետևյալն է.
1. արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր (երկրորդը) միևնույն հիմնարկությունում երկու գործ համատեղելու պայմանով, եթե ոչ, ապա օրինական ձևակերպման կարգը ինչպիսի՞ն է
2. կա՞ որևէ սահմանապակում համատեղության դեպքում աշխատավարձի չափի հետ կապված: Կարելի՞ է արդյոք երկրորդ աշխատանքի համար վճարել ոչ թե 50 տոկոս, այլ 90 տոկոս:
3. այս դեպքում օրենքով թույլատրվու՞մ է ութժամյա աշխատաժամանակում համատեղել միևնույն ձեռնարկությունում մեկ անձի կողմից երկու աշխատանքների կատարումը
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Սուսաննա:
Բարև Ձեզ, Սուսաննա:
Ոչ, կարիք չկա պայմանագիր կնքելու, հիմա օրենքը թույլ է տալիս անհատական իրավական ակտով՝ հրամանի տեսքով այդ ամեն ինչը ձևակերպել: Այսինքն, նախ պետք է քեզ մեկ ամիս առաջ ծանուցում պատրաստես, որ կադրերի տեսուչի աշխատանքային պարտականությունները դնելու եք Ձեր վրա, որից հետո պետք է համաձայնագիր կնքեք Ձեր և տնօրենի միջև այլ պարտականություններ վերապահելու մասին: Ու վերջում հրաման տաս:
Կամ շատ ավելի հեշտ կլինի, որ դու դիմում գրես տնօրենի անունով` համատեղությամբ աշխատանքի ընդունվելու մասին՝ որպես կադրերի մասնագետ, տնօրենը դիմումի վրա ստորագրի ու Հրաման կազմի համատեղությամբ աշխատանքի ընդունման համար, ու հրամանի մեջ պետք է պարտադիր նշես` շաբաթական քանի ժամ ես աշխատելու, որ օրերին:
Իսկ աշխատավարձը այդ դեպքում կարող ես 100 տոկոս ստանալ, նույնքան, որքան նախկին աշխատակիցն էր ստանում, օրենքը ոչ մի սահմանափակում չի դնում:
Հա, ու նաև պիտի քո աշխատաժամանակը փոփոխես որպես գործավար, որ 2 գործերդ միասին շաբաթական 40 ժամը չանցնի, եթե վեցօրյա ես, և 48 ժամը չանցնի, եթե հնգօրյա ես աշխատում: