Անի.
Բարի օր, Հարգելի՛ հաշվապահներ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը սեպտեմբերի 20-ից ֆիզարձակուրդում է գտնվում, բայց շարունակում է գալ աշխատանքի: Կարելի՞ է աշխատել մինչև ծննդաբերություն և օրինական ձևով ստանալ աշխատավարձ: Տարբերակներ կառաջարկե՞ք:
Եվ եթե աշխատակիցը ֆիզարձակուրդ է գնում սեպտեմբերի 20-ին, հրամանը ո՞ր ամսաթվով կարելի է տալ, եթե անաշխատունակության թերթիկը վերցրել է 24.09.2021թ.:
Շնորհակալ եմ:
Իհարկե օրինական ձևով չի կարող ստանալ աշխատավարձ, քանի որ կա անաշխատունակության թերթիկ, իսկ հրամանը տալիս եք այն ամսաթվով , երբ որ ներկայացրել է ձեզ անաշխատունակության թերթիկը։ Հրամանի մեջ կնշեք արդեն ֆիզ արձակուրդի օրերը և գումարի վճարման օրը։
Օրենքով սահմանված ձևով՝ ոչ, քանի որ տրվում է հրաման և ներկայացվելու է անաշխատունակության թերթիկ, որի հիման վրա վճարելու է, ապա աշխատել և աշխատավարձ ստանալ օրենքով հնարավոր չէ:
Հրամանը պետք է ձևակերպել այն ամսաթվով, երբ ներկայացրել է աշխատողը, իսկ վարձատրություն ստանալ օրինական կարգով չի կարող:
Եթե ներկայացրել է թերթիկ օրինական չի կարող աշխատավարձ ստանալ:
Հրամանը տվեք նույն օրով:
Ընդհանուր առմամբ աշատողին տրվում է 70 օր հղիության և 70 օր ծննդաբերության արձակուրդ, եթե աշխատողը ի վիճակի է ուշ գնալ հղիության արձակուրդ ապա հետծննդաբերության արձակուրդը կերկարի, սակայն այդ պատասխանատվությունը կմնա բժշկի վրա, դրա համար բժիշկը կբացի անաշխատունակության թերթիկ, քանի որ հնարավոր չէ մինչև ծննդաբերության օրը մնալ աշխատունակ, այն նույնիսկ կարող է վտանգավոր լինել:
Իսկ հնարավո՞ր է հղին իր դիմումի համաձայն հրաժարվի նախածննդյան արձակուրդից, քանի որ իրեն շատ լավ է զգում, թեթև աշխատանք է, փոխարենը հետծննդյան է արձակուրդին ավելացվի 70 օրը։