Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:
1. Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:
2. Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:
9. Արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով… Տես այստեղ…