Արդյո՞ք լրացուցիչ եկամտային հարկը կհամարվի ծախս

Արա․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությանը ստուգման ակտով առաջադրվել է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն քաղաքացիարիավական պայմանագրերի համար + 50 տոկոսի չափով տուգանք՝ սխալ հաշվարկված/թաքցված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։ Տուգանքի մասով պարզ է՝ այն ծախս չի համարվում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Իսկ լրացուցիչ եկամտային հարկը արդյո՞ք դիտարկվում է ծախս և ո՞ր տարվա համար, եթե խախտումը կատարվել է 2017թ-ին, ստուգումը՝ 2018թ-ին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ես կարծում եմ, որ լրացուցիչ եկամտային հարկի պարտավորությունը պետք է ճանաչվի ծախս, բայց հաշվի պետք է առնել, թե դա ինչ ծախս է, վարչական, իրացման, թե ներառվում է ինքնարժեքի մեջ, և ըստ դրա նոր առաջնորդվել, որ տարվա ծախս է այն դիտարկվելու։

Tigran

ՀՕ հ.121 մաս 8. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև՝ 6) չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները: Հետևաբար լրացուցիչ եկամտային հարկը դիտարկվում է ծախս, և, եթե 2020-ին եք կատարում, ապա 2020 տարվա համար: Հաշվի առեք նաև հ.106-ի սկզբունքները:

Nerses

Իմ կարծիքով պետք է ճանաչվի ծախս այն ժամանակ, երբ բացահայտվել է:

Anushik

Ոչ, լրացուցիչ եկամտային հարկի գումարը ծախս չէ, քանի որ այն համարվում է փոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցվող հարկ:

karine

Այո, լրացուցիչ եկամտային հարկի պարտավորությունը կարող եք համարել ծախս այն տարով, երբ կվճարեք։