Արդյո՞ք էլեկտրաէներգիայի ծախսը մտնում է ծախսերի նվազեցման մեջ

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Շրջանառության հարկով աշխատողների 4 տոկոս ծախսերի նվազեցման մեջ արդյո՞ք մտնում է խանութի ծախսած էլեկտրաէներգիայի ծախսը, թե՞ միայն վաճառքի համար ձեռքբերված ապրանքների ծախսն է նվազեցվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված, սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերին վերաբերում են, ապա՝ այո: Իսկ այդ ծախսը խանութի որպես առանձին բաժանորդի հաշվով ստացված հաշիվ է:

Nerses

Միայն վաճառքի համար ձեռքբերված ապրանքների ծախսն է նվազեցվում:

Ալլա

Միայն վաճառքի համար ձեռքբերված ապրանքների ծախսն է նվազեցվում։

Tigran

Չի մտնում

Իննա

Չի նվազեցվում

Anushik

Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎԱՃԱՌՔԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ գծով կատարված ծախսերը: Հետևաբար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության պարագայում չեք կարող նվազեցնել, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու պարագայում՝ կարող եք: