Արդյո՞ք ենթակա են հարկման ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները արդյո՞ք ենթակա են հարկման, և եթե այո, ապա ո՞ր հոդվածով և շրջհարկի հաշվարկի, ո՞ր տողում պետք է արտացոլել:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ոչ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները ենթակա չեն հարկման։
ՀՕ Հոդված 256. Շրջանառության հարկով հարկման օբյեկտը
1,Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։ Ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:
Հոդված 257. Շրջանառության հարկով հարկման բազան
1. Շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը:

Tigran

Այո, ենթակա են հարկման ՀՕ հ.257: Պետք է արտացոլել շրջհարկի հաշվարկի` Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ տողում:

Hayk

Հարգելի Տիգրան, ՀՕ 257 հոդվածում նշվում է, որ եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Իսկ օրեսգրքի 6-րդ բաժնում՝ 109 հոդվածի 4-րդ կետով սահմանված է, որ անհատույց ակտիվները եկամուտ են համարվում շահութահարկ վճարողների համար՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով: Այս պարագայում մի՞թե ճիշտ է դրանք հարկելը՝ շրջհարկով աշխատելու դեպքում:

Tigran

Այո, ես 3 ամիս առաջ գիտեի, որ այդ խնդիրը լինելու էր՝ 20.07-ից սկսած, երևի այդ մասին ծանուցում են ուղարկել: Այո, 257-ի մաս 2-ը պետք էր լավ հասկանալ, որ դա է լինելու հիմքը: Շրջհարկ վճարողների համար միանգամից բիրիքով գրել են, որ եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով և դրանով ամեն ինչ ասված է: Երբ սկսեցին պետական աջակցություն տալ գործատուներին 5-րդ, 8-րդ միջոցառումների շրջանակում, մենք դա հաշվապահներից մեկի հետ մեր քննարկումներով դա արդեն կանխատեսել էինք ու ինքը, որպես շրջհարկով աշխատող սուբյեկտի հաշվապահ արդեն նկատի առել էր դա 2-րդ եռամսյակի հաշվով:

Nerses

Ոչ, ենթակա չեն հարկման, քանի որ շրջանառության հարկի համակարգում է գործում:
Հիմք ընդունելով ՀՕ256, 257-րդ հոդվածները և 109-րդ հոդվածի 4-րդ կետունմ նշվում է՝ Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝

1) առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները:

Anushik

Հարցի հետ կապված կարող եք կարդալ ՊԵԿ-ի կողմից հրապարակված իրազեկման թերթիկը հետևյալ հղմամբ…