Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել

E.

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ada

Հարգելի E, դուք նախ ճշտեք, թե ինչ պայմանագիր եք կնքել ֆիզ անձի հետ, եթե դա աշախատանքային չէ և քաղաքացիաիրավական չէ, ապա դուք ոչ մի հարկ էլ չեք պահում:

Lana

Հարգելի E,
օրենքի 20-րդ հոդվածը նկատի ունի այն ֆիզ. անձանց, ովքեր իրենք են վճարում իրենց եկամտահարկը (օրինակ` անհատ ձեռնարկատերերը), այդ իսկ պատճառով օրենքում խոսվում է ֆիզ. անձի ՀՎՀՀ-ի մասին: Եթե պայմանագիրը ուղղակի քաղաքացու հետ է, որը բեռներ է տեղափոխելու, ապա եկամտահարկ պահվում է: Կատարվում է նվազեցում 32500 դր, 3 տոկոս սոցապ. չի պահվում, գործատուի սոցապ. հաշվարկվում է: Եթե ծառայություն մատուցողը Վրաստանի քաղաքացի է, 32500 նվազեցում չի կատարվում: Մի բան էլ, գուցե իմաստ ունի վճարը բաժանել մեքենայի վարձավճարի և աշխատավարձի: Այս դեպքում մեքենայի վարձակալության համար կպահվի 10 տոկոս:

E

Հարգելի Lana, կնքվել է տրանսպորտային պայմանագիր, ես անկեղծ ասած չգիտեմ` դա համարվում է քաղաքացիաիրավական, թե ոչ: Տվյալ ֆիզ. անձը ռեզիդենտ է: Իսկ եկամտահարկի բլանկում ո՞ր տողում ենք լրացնում` այլ աշխատանքի վարձատրության, թե՞ այլ եկամուտների բաժնում: Ուղղակի այլ աշխատանքի տողի մասին բլանկի մեջ ասում է` եթե ֆիզիկական անձը ստանում է [12]և [13] տողերում նշված եկամուտներ, ապա [13-1] տողը չի լրացվում /չի գումարվում), բայց չէ՞ որ հենց այլ աշխատանքի վարձատրությունը տող 13-ն գործատուի սոց. պահում ենք, իսկ ո՞ր տողում է այն լրացվում:

Lana

Հարգելի E, եթե պայմանագրի մյուս կողմը ֆիզիկական անձ է (բացի անհատ ձեռնարկատերերից), ապա պայմանագիրը քաղաքացիաիրավական, ձեր դեպքում` տրասպորտային ծառայություններ մատուցելու համար: Եկամտահարկի բլանկում լրացնում ենք [13] այլ աշխատանքի վարձատրություն տողում: Բլանկի մեջ որ ասում է` եթե ֆիզիկական անձը ստանում է [12]և [13] տողերում նշված եկամուտներ, ապա [13-1] տողը չի լրացվում /չի գումարվում), իմ կարծիքով նկատի ունի, եթե նույն մարդը ստանում է աշխատավարձ և միաժամանակ ունի քաղիրավական պայմանագիր: Հանգիստ գրեք 13-րդ տողում, դա հաստատ ճիշտ է:

A.K.

Հարգելի E, ֆիզ. անձանց կողմից մատուցվող ծառայությունների, աշխատանքների կատարման, հանձնարարության, կապալի և նմանատիպ գործարքների համար կնքվող պայմանագրերը համարվում են քաղաքացիաիրավական պայմանագրեր: Դրանց գծով վճարված եկամուտները համարվում են այլ աշխատանքի վարձատրություն և գրվում են 13 տողում: Ընդ որում, եթե անձը ստանում է նաև 12 տողում նշված եկամուտներ, ապա 13 -1 տողի մեջ նորից չի նշվում: Եթե նկատի ունեք սոց. վճարների հաշվետվության մեջ որ տողում են նշվում, ապա 14 կետի համապատասխան տողերում:

Vahagn

Հարգելի A.K, իսկ ֆիզ. անձի հետ կապած տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը նունպե՞ս համարվում է քաղաքացիաիրավական պայմանագիր, թե՞ ոչ: Ասեմ, որ ֆիզ. անձը միայն տրանսպորտային միջոցն է տվել վարձակալության և ՍՊԸ-ի համար որևէ աշխատանք չի կատարում:

E

Հարգելի Lana, շատ շնորհակալ եմ պատասխանի համար: Մի հարց էլ տամ. պայմանագիրը կնքվել է փետրվարի 28-ին և նույն օրը վճարվել է ամբողջ գումարը 200 000 դրամ, բայց առաքումը վերջնական եղել է մարտի 3-ին: Տվյալ դեպքում սոց-ի և եկամտահարկի հաշվետվություններում ինչպե՞ս ներկայացնեմ: Հարկայինում ասում են` սոցը կիսի փետրվարի և մարտի միջև, իսկ եկամտահարկը ոչ փետրվարի մեջ ներառի: Ի՞նչ կասեք այս մասին:

Ariana

Հարգելի գործընկերեր, իմ մոտ նույնպես կա համանման խնդիր, եթե կարող եք, խնդրում եմ օգնեք: Վերը նշվածում ամեն ինձ պարզ էր, միայն հարգելի Lana ինչու՞ 32500 դր:
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետի համաձայն 3 տոկոսը վճարում է քաղաքացին: Եթե նա հրաժարվում է այն վճարելուծ, ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հնարավո՞ր է որդյոք պայմանագրում ներառել կետ, ըստ որի դա կվճարի գործատուն: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի: Սույն հրամանի երկրորդ հավելվածը պե՞տք է արդյոք լրացնել, եթե կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:

Lana

Հարգելի E, հարկայինը ճիշտ է` եկամտահարկը վճարվում է ըստ վճարի կատարման պահի, սոցը ըստ ամսվա պատկանելության /հաշվեգրման եղանակով/: Հետագայում, ավելորդ հաշվարկներից խուսափելու համար, պայմանագիրը այնպես կազմեք, որ աշխատանքը սկսվի և ավարտվի նույն ամսվա մեջ:

Հարգելի Ariana, «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետը վերաբերում է այն դեպքերին, երբ 3 տոկոսը փոխանցելու պարտավորությունը դրված չէ գործատուի վրա` տես 23 կետի ա/, բ/ գ/… կետերը: Նույն Օրենքի 18 կետում հստակ նշվում է, որ քաղիրավական պայմանագրերից ստացված եկամուտներից 3 տոկոս չի վճարվում:

Ariana

Շնորհակալ եմ, հարգելի Lana: Ես նայեցի «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 18 կետի երկրորդ մասին համաձայն իրոք որ, գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով սոցիալական վճարներ չեն կատարում):