Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունիսի 21-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ արձակուրդ պետք է գնա: Հունիս ամսին 6օրյա գրաֆիկով ենք աշխատում, 26 աշխատանքային օր է: Արձակուրդը հունիսին 9օր, հուլիսինն էլ՝ 8օր։ Դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պե՞տք է վերցնել, թե՞ հուլիսինն էլ ներառել: Եվ մի հարց էլ՝ եկամտային հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիսում արտացոլե՞մ, հուլիսինը հուլիսի մե՞ջ:
2. Եվ արձակուրդային հաշվարկի մեջ տոն օրերը ներառվու՞մ են:
Եկամտահարկը հաշվեգրման մեթոդով: Հունիսը՝ հունիսի, հուլիսը՝ հուլիսի հաշվարկում:
Բարև Ձեզ։ Տեսեք՝ ըստ օրենքի արձակուրդային վճարը պետք է վճարել արձակուրդից 3 օր առաջ, այսինքն՝ հաշվարկը պետք է կատարվի հունիսին, և հարկերը պահվեն ամբողջ գումարից, այդ թվում նաև դրոշմանիշային վճարը։ Եկամտային հարկի հաշվարկում գումարը ցույց եք տալիս ամբողջությամբ հունիսին։ Ոչ, արձակուրդայինի հաշվարկում տոն օրերը չեն ներառվում։
Մարիաննա ջան, հունիսի արձակուրդ աշխատավարձ հունիսին չպե՞տք է ցույց տալ, հուլիսինը հուլիսին, և ՀԾ ծրագրով տալիս է հուլիսը ապագա ամսվա արձակուրդ և 1 500 դրոշմանիշ է պահում, այիսինքն՝ հունիսի աշխատավարձ և արձակուրդից 5 500 և հուլիսի արձակուրդից 1 500, այսինքն՝ 7 000 արձակուրդ և աշխատավարձ բոլորը միասին պետք է պահե՞լ, բայց ցույց տալ առանձի՞ն:
Անի ջան, դրոշմանիշը պահվում է ամեն ամսվա՝ աշխատողի համար հաշվարկված վճարների հանրագումարից, հունիսին բաժին ընկնող արձակուրդը հունիսի աշխատավարձի հետ, հուլիսինը՝ հուլիսի: Այո, ծրագիրը դրոշմանիշային վճարը ըստ ամիսների է բաժանում, օրինակ՝ 1С ծրագրում հաջորդ ամիս անցնող արձակուրդի հատվածը արձակուրդի կուտակիչով տեղափոխվում է հաջորդ ամսվա հաշվարկման տեղեկագիր, դրոշմանիշի սանդղակը ավտոմատ մնացած գումարի դրոշմանիշային վճարը պահում է հաջորդ ամիս, և ստացվում է, որ ծրագիրը արձակուրդը կիսում է: Բայց քանի որ արձակուրդային վճարը աշխատողին շուտ է վճարվում, ապա հաշվարկվում է ամբողջությամբ, հարկերը պահվում են լրիվ և վճարվում է, իսկ եկամտային հարկի հաշվարկում արտացոլվում է ամեն ամսվան բաժին ընկնող գումարի չափով:
Մարիաննա ջան, հունիսի արձակուրդից բոլոր պահումները կատարեմ, հուլիսից էլ ներառյալ դրոշմանիշ և վճարեմ միանգամի՞ց:
Այո, Անի ջան, աշխատողին վճարելու համար պետք է հանեք բոլոր հարկերը, որ ստանաք վճարման ենթակա գումարը, որը Դուք նախապես եք վճարում ամբողջությամբ, մինչև արձակուրդ գնալը: Մի տարբերակ էլ ասեմ, եթե ամսվա աշխատավարձը բավականացնում է, կարող եք դրոշմանիշի ամբողջ գումարը աշխատավարձից պահել: Արձակուրդի հաշվարկը առանձին արեք, պահեք միայն եկամտային հարկ և սոց. վճար, իսկ դրոշմանիշը հանեք աշխատավարձից, բայց աշխատավարձ+արձակուրդ հանրագումարի դրոշմանիշը, օրինակ՝ աշխատավարձ+արձակուրդ կազմել է 150 000 դրամ, դրոշմանիշը՝ 3 000 դրամ, պահեք աշխատավարձից:
Հունիս ամսվա հաշվով դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պետք է վերցնեք: Այո, եկամտայինի հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիս ամսի հաշվարկում պետք է արտացոլեք: Արձակուրդայինի հաշվարկի մեջ տոն օրերը չեն ներառվում են, դրանք երկարացնում են արձակուրդի տևողությունը: