Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Արսինե, ծանոթացեք “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հավելված 8-ի 18-րդ կետին.
18. Արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը:
Շնորհակալ եմ, Արմեն:
Բայց, ինչպես գիտենք, շատ ընկերություններ հաշիվ ապրանքագրեր չեն տալիս, բայց ապրանքը առկա է օբյեկտում: Նման պարագայում ի՞նչ տուգանք կարող է առաջանալ մեր ընկերության վրա: