Աննա․
Հարգելի հաշվապահներ,
ՀՀ-ում հաշվառված կազմակերպությունը ծառայություններ է ստացել Վրաստանի ռեզիդենտ կազմակերպությունից, մասնավորապես գովազդային, թարգմանչական, խորհրդատվական ծառայություններ։ Եվ այդ ընթացքում օֆիսային տարածք է վարձակալել Վրաստանում։ Այս բոլոր գործարքների համար Հայաստանից Վրաստան փոխանցումներ է իրականացվել։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք ոչ ռեզիդենտի շահութահարկ է առաջանում այս գործարքների մասով, եթե բոլոր Վրացական կազմակերպությունները տրամադրել են ռեզիդենտության տեղեկանք, և բոլոր ծառայությունների մատակարարման վայրը եղել է Վրաստանը։
առաջանում է, ինվոյսներն էլ ունեք չէ,
այս հարցում նաև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ համաձայնագիրն էլ պետք է կիրառեք,
հ.125
4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների մասով՝ հինգ տոկոս.
2) պասիվ եկամուտների մասով՝ տասը տոկոս, բացառությամբ սույն մասի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերի.
3.1) շահաբաժինների մասով՝ հինգ տոկոս.
4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս, իսկ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ 18 տոկոս.
5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս:
Տիգրան ջան Վրաստանից ծառայություն մատուցողները բոլորը իրավաբանական անձինք են, և այո ինվոյներ տրամադրել են, և իրենք են այդ ծառայություններից առաջացող հարկերը այնտեղ վճարել, էտ դեպքում չեմ հասկանում ինչու՞ մեզ մոտ այստեղ ոչ ռեզիդնտի շահութահարկ պետք է առաջանա, եթե իրենք այնտեղ վճարում են, և Վրաստանի հետ համաձայնագիր ունենք
ոչ ռեզիդենտի շահութահարկը ձեր կազմակերպության մասով է,ոչ թե իրենց, համաձայնագիրն էլ նրա մասին է որ ամեն սուբյեկտ իր երկրում հարկեր վճարի ,
Ձեր նշած հոդվածը վերաբերում է ՀՀ-ում գործունեություն իրականացնոց ոչ ռեզիդենտ կազմակերպություններին, իսկ ես նշել եմ, որ Վրաստանի ռեզիդենտ կազմակերպություններ են, և ծառայությունները մատուցել են Վրաստանում
ծառայությունները մատուցվել են Վրաստանում,իսկ եկամուտները ստացել Հայաստանի Հանրապետության աղբյուրներից,