Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Լուսինե․

Բարև ձեզ։ Օնլայն դպրոցը գումարը փոխանցում է Հայաստանից դուրս գտնվող օնլայն սերվիսին, որ այդ սերվիսը գումարները փոխանցի դասավանդողներին։ Այս դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում, ճի՞շտ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

առաջանում է,քանի որ ձեզ մատուցվում է ծառայություն,

Nerses

Եթե գումարը վճարվում է ոչ ռեզիդենտի արդեն իսկ առաջանում է։

Մարիա

Բայց ծառայությունը ՀՀ-ում չէ։

Գայանե

Ծառայությունը ու ծառայություն մատուցողը ՀՀ-ում չեն, բայց ծառայություն ստացող կազմակերպությունը ՀՀ-ում է,հետևաբար ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանում է:

Մարիա

Ուզում եք ասել, որ ցանկացած ոչ ռեզիդենտին վճարում պե՞տք է հարկել։

Գայանե

Եթե ոչ ռեզիդենտի վճարվում է գումար, ապա ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանում է: Կարևոր է նաև, թե ծառայություն մատուցող կազմակերպությունը որ երկրից է: Կարող է շահութահարկը լինի զրո՝ համաձայն իր երկրի ՀՏ-ի կողմից ներկայացրած տեղեկանքի: