Արման.
Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արման.
Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Արման ջան, այո, ԱԱՀ վճարվում է, քանի որ գույքը արտադրական նշանակության է: Ներկայացնում եմ այն, ինչ որ գրված է օրենքում քո հարցի վերաբերյալ:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ
Հոդված 6.
1)-ին մաս
3-րդ պարբերություն
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`
ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը:
Իսկ կադաստրային արժեքը կապ ունի այնքանով, որ դրանից ցածր չես կարող վաճառել: Այսինքն ստացվում է, որ վաճառում ես նվազագույն կադաստրային արժեքով ու դրա համար հաշվարկում ԱԱՀ, գործարքի 16,67 % չափով:
Սարգիս ջան, շնորհակալ եմ պատասխանի համար: Ինձ ամենաշահատը հետաքրքրում էր այն հարցը, որ եթե ոչ պայմանագրային արժեքը և ոչ կադաստրային արժեքը չեն գերազանցում ԱԱՀ վճարողի համար սահմանված նվազագույն շեմը, այդ դեպքում է՞լ է ֆիզիկական անձը համարվում ԱԱՀ վճարող:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`
մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում :