Արդյո՞ք աշխատակիցը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից

Արմինե.

Բարև Ձեզ: Աշխատակիցը մի քանի ամիս է վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից: Կարո՞ղ է օգտվել ամենամյա արձակուրդից, թե՞ պարտադիր նորից պետք է 6 ամիսը լրանա: Կազմակերպությունում աշխատում է մի քանի տարի, վերադարձել է 2020 թվականի սեպտեմբերին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`
2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:

ArmanTom

Միջին օրական աշխատավարձի 44 պատիժը արձակման նպաստ։ Վերջնահաշվարկ էլ 20 Թվի համար 20 + 21 օրերի համար

ArmanTom

Կարող է։ 6 ամիսը վերաբերվում է առաջի գործի ընդունված տարվան։

Գայանե

Կարող է։ Առաջին 6 ամիսը վերաբերում է նոր աշխատանքի ընդունման դեպքում։

Nerses

Եթե 6 ամիսը չի լրացել՝ աշխատողի խնդրանքով կարող է տրամադրվել արձակուրդ` կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն` հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:

karine

Այո, աշխատակիցը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից ըստ ցանկության, եթե խնամքի տակ ունի մինչև 14 տարեկան երեխա։